ԱՄՆ-ում ՝ օդանավի սրահներ արտադրող գործարանում, պայթյուն է որոտացել
International newsՎաշինգթոնի Zodiac Aerospace գործարանում տեղի ունեցած պայթյունից առնվազն 4 մարդ է վիրավորվել, հայտնում է KHQ-ը։
Ենթադրաբար պայթյունի պատճառը քիմիկատներն են եղել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու ոստիկանները։ Տուժածներից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց, գրում է Gazeta-ն։
Zodiac Aerospace-ը ուղեւորատար օդանավի սրահներ արտադրող ընկերություն է։