Հունաստանի եւ Եվրամիության ֆինանսական համաձայնությունն անիրագործելի Է. ԱՄՀ
International newsԱրժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հանդես Է եկել Հունաստանի եւ եվրոգոտու մյուս երկրների միջեւ կնքված ֆինանսական համաձայնագրի խիստ քննադատությամբ: ԱՄՀ-ի ներկայացուցիչը հայտարարել Է, որ այն բարենորոգությունները, որոնք Հունաստանը խոստացել Է իրականացնել ֆինանսական օգնություն ստանալու համար, անիրագործելի են, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Նրա խոսքով՝ առաջիկա երկու տարում Հունաստանի արտաքին պարտքը կրկնապատիկ կգերազանցի երկրի համախառն ներքին արդյունքը, եւ այն խնդիրները, որոնք համաձայնագրում դրված են Հունաստանի տնտեսության աճի մասում, անհասանելի են:
Հունական պարտքը հաղթահարել կարելի Է սոսկ այն միջոցների հաշվին, որոնք Էապես դուրս են այն շրջանականերից, որոնք պատարստ Է քննարկելու Եվրամիությունը, պնդում Է ԱՄՀ-ն:
Ինչպես նշել Է BBC-ի տնտեսական մեկնաբանը, ԱՄՀ-ի ներկայացուցչի հայտարարությունը կարող Է խիստ խանգարել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին Հունաստանի խորհրդարանում ստանալու ձեռք բերված համաձայնությունների պայմանների հավանությունը: