Հունաստանի ֆինանսների նախարարությունը մինչեւ հուլիսի 17-ը երկարաձգել Է բանկերի փակումը
International newsՀունաստանի ֆինանսների նախարարությունը մեկ օրով՝ մինչեւ հուլիսի 16-ը ներառյալ երկարաձգել Է այսպես կոչված բանկային արձակուրդը: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են ֆինանսական գերատեսչությունում:
Միաժամանակ նախարարությունն ընդլայնել Է թույլատրված բանկային գործառնությունների ցանկը: Այսպես, հուլիսի 16-ից կարելի կլինի մարել պարտքերը պետական մարմինների, պետական ձեռնարկությունների, պետական կենսաթոշակային հիմնադրամի եւ մասնավոր ապահովագրական ընկերությունների հանդեպ՝ կանխիկ դրամով կամ բանկային հաշվից միջոցների փոխանցմամբ: