Իրաքի իշխանությունները հուլիսի 16-ը ոչ աշխատանքային են հայտարարել՝ շոգի պատճառով
International newsԻրաքի կառավարությունը հուլիսի 16-ը պաշտոնապես ոչ աշխատանքային օր հայտարարել՝ ռեկորդային շոգի պատճառով:
«Նախարարների խորհրդի գերագույն քարտուղարությունը հայտարարում է հուլիսի 16-ին պաշտոնական աշխատանքի դադարեցման մասին՝ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով, որը որոշ շրջաններում արդեն անցնում է 50 աստիճանից»,- ասված է կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Երկրի փոխվարչապետ Հասան ալ Ջանաբին հայտարարել է, որ այդ որոշումը վերաբերում է բոլոր պետական հաստատություններին, բացի բանկերից եւ իրավապահ մարմիններից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Արդեն երկու շաբաթ է, որ Իրաքում աստիճանը հասնում է 50 աստիճանի: