Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի համար առաջնահերթ կլինի աշխարհի առաջնությունը
SportԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջնային նպատակն աշխարհի առաջնությունում լավագույնս հանդես գալն և Օլիմպիական ուղեգիր նվաճել է: «Բաքուն հերթական մրցաշար էր, որին մասնակցություն բերեցինք: Մեր հիմնական նպատակն աշխարհի առաջնությանը լավ նախապատրաստվելն է: Բոլոր մարզիկներն էլ այստեղ են նախապատրաստվում Լաս Վեգասի առաջնությանը: Չեմ կարող ասել, որ թիմը վերականգնվել է ամբողջությամբ, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմն աշխարհի առաջնության համար հայտնի կլինի Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարից հետո: Այն կկայանա հուլիսի 18-ին և 19-ին: