Սամվել Սևյանն առաջին հաղթանակն է տոնել «Սևանա լիճ» մրցաշարում
SportՄարտունի քաղաքում շարունակվում է «Սևանա լիճ» շախմատային մրցաշարը: Կայացել է 3-րդ տուրը: ԱՄՆ ներկայացուցիչ Սամվել Սևյանն իր առաջին հաղաթանակն է տոնել այս մրցաշարում` հաղթելով Ռոբերտ Հովհաննիսյանին: Տիգրան Պետրոսյանը զիջել է պարտիան Սալեմին, իսկ Հովհաննես Գաբուզյանը` Վիդիթին: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սամվել Տե ր-Սահակյանն էլ հաղթել է Դուդային:
3 տուրերից հետո հետո մրցաշարային աղյուսակի առաջատարները Անտոն Գուջարոն և Վիդիթն են. նրանք ունեն 2,5-ական միավոր, սակայն լրացուցիչ միավորների հաշվին առաջատարը Գուջարոն է:
ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի շրջանային մրցաշարին, որն անցկացվելու է մինչև հուլիսի 21-ը, մասնակցում են տարբեր երկրներից ժամանած 10 ուժեղագույն միջազգային գրոսմայստերներ: