ՄԱԿ-ի ԱԽ Իրանի հարցով բանաձեւ է ներառվել
International newsՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ պաշտոնապես Իրանի հարցով բանաձեւ է մտցվել: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
Նա տեղեկացրել է նաեւ, որ Թեհրանի միջուկային թղթածրարի հարցով բանաձեւի նախագծի շուրջ քվեարկությունը ՄԱԿ-ի ԱԽ-ում կարող է կայանալ արդեն հաջորդ շաբաթ:
Չուրկինը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն կընդունի Իրանի հարցով բանաձեւը: