Ստերլիգովը վերադարձել է Մոսկվա՝ հետախուզության
SocietyԼՂՀ տեղափոխված ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովը մեկնել է Մոսկվա: Այս մասին հաղորդում է «Ռոսիա-24»-ը:
«Իմ այցն այստեղ հետախուզություն է: Ընտանիքիս թաքցրել եմ հուսալի վայրում, իսկ ինքս եկել եմ տեսնեմ՝ արդյոք ամեն բան կարգին է: Հույս ունեմ՝ այո: Մենք ուզում ենք ապրել Ռուսաստանում, որովհետեւ մենք ռուս ենք եւ մեզ այստեղ դուր է գալիս: Վերջին ժամանակներս Ռուսաստանում շատ հեշտ է դարձել զբաղվել գյուղատնտեսությամբ: Ոչ ոք չի խանգարում, միայն օգնություն իշխանությունների կողմից՝ եւ շրջանային, եւ մարզային»,-հայտարարել է գործարարը:
Աղբյուրը նշում է, որ ձեռնարկատիրոջ տեղափոխվելը Արցախ, կապվւմ է «ԲՈՌՆ» ազգայնական խմբավորման գործի հետ: Վարկածներից մեկի համաձայն, Ստերլիգովի հողերում ճամբարներ են տեղակայվել: Մոսկվայում գործարարը նախատեսում է մի քանի հանդիպումներ ունենալ, որոնց արդյունքում որոշում կկայացնի՝ վերադառնալ Մոսկվա, թե ոչ: