Վրաստանում տուգանվել է ադրբեջանական SOCAR-ը
International newsԱդրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) OOO SOCAR Georgia petroleum ընկերությունը տուգանվել է Վրաստանի օրենսդրությունը խախտելու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Sputnik-Գրուզիա կայքը, Վրաստանի մրցակցության գործակալության կողմից ավտոմոբիլային վառելիքի (բենզին, դիզելային վառելիք) ապրանքային շուկայի հետազոտության արդյունքներով հայտնաբերվել են «Մրցակցության մասին» Վրաստանի օրենքի խախտման փաստեր:
Այդ մասին գործակալության հաղորդագրության մեջ ասվում է, որ հետազոտության արդյունքներով համապատասխան գործակալները պարտավոր են վճարել մինչեւ 55 մլն լարի (25 մլն դոլար):
Օրենսդրությունը խախտած ընկերությունների ցուցակում նշված է նաեւ OOO SOCAR Georgia petroleum ընկերությունը, որը տուգանվել է 14 381 385 լարի: