Yerevan, 23.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հասմիկ Կարապետյանը նորություն ունի

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը տևական ժամանակ է, ինչ բավականին պասիվ է երգարվեստում։ Իր երկրորդ կեսին գտած ու վերջերս ամուսնացած Հասմիկն այժմ գերադասում է վայելել ամուսնական կյանքն ու անձնական երջանկությունը, թեև նշում է, որ երգչուհու իր կարիերայի մասին էլ չի մոռացել։ BlogNews.am-ը Հասմիկի հետ խոսել է սպասվելիք նորությունների, շոու բիզնեսից հիասթափության և այժմյան կյանքի մասին։

-Հասմիկ, վերջին շրջանում անընդհատ խոսվում է Ձեր անձնական կյանքի մասին, գործունեությունը կարծես մղվել է երկրորդ պլան։ Նորություններ չե՞ք պատրաստվում ներկայացնել Ձեր երկրպագուներին։

- Այժմ ես և ԴերՀովան պատրաստում ենք նոր երգ, որը կոչվում է «Դու պիտի ապրես»։ Երգը մի ժողովրդի մասին է, որն անընդհատ տառապել է, հալածվել, սակայն անհաղթելի է։ Երաժշտությունը ես եմ գրել, խոսքերը՝ Ավետ Բարսեղյանը, երաժշտական պրոդյուսինգով զբաղվում է ԴերՀովան։ «Անհնար է»-ից հետո սա մեր երկրորդ ավելի գլոբալ համագործակցությունն է։

Ես չեմ սիրում, երբ ասում են՝ Հասմիկ Կարապետյան երգչուհին այլևս չկա։

-Խոսքն այդ պասին չէ։ Պարզապես Դուք էլ կխոստովանեք, որ կար ժամանակ, երբ շատ ավելի ակտիվ գործունեություն էիք ծավալում։ Ձեզ մոտ եղավ լռության փուլ, որին հաջորդեց պասիվ գործունեությունը։

-Պասիվության համար ես ունեմ իմ արդարացված պատճառները՝ տեղափոխությունը նոր տուն, ընտանեկան կյանք, որը շատ հաճելի է։ Իմ սպասումն այդ ամենին այնքան երկար էր, որ հիմա վայելում եմ ամեն մի վայրկյանը։ Ինձ կհասկանան այն աղջիկները, ովքեր բավականին երկար չեն կարողացել դասավորել իրենց անձնական կյանքն ու ընտրել արժանի մեկին։ Բոլորն էլ գիտեն, որ երբ կա անձնական կյանք, դու չես կարող շարունակել աշխատել նույն տեմպով։

- Ձեր նոր երգի մասին վաղուց եք խոսում, ինչո՞ւ է ուշանում և երբ կլինի՞։

- Այս երգը պատրաստվում էի ներկայացնել Եղեռնի 100-ամյակին, սակայն երբեմն իմ պլանները ժամանակին չեն իրականանում։ Դա իմ պատճառով չէ, ոչ ոք մեղավոր չէ, պարզապես այդպես է ստացվում։ Հիմա արդեն շարունակում ենք գործիքավորման աշխատանքները, քանի որ փորձում եմ այնպես անել, որպեսզի սեպտեմբերին տեսահոլովակն արդեն պատրաստ լինի։

- Արդեն որոշե՞լ եք, թե որ ռեժիսորի հետ եք համագործակցելու։ Դուք հաճախ ներկայանում եք միստիկ տեսահոլովակներով, հնարավո՞ր է՝ այս անգամ էլ նմանատիպ տեսահոլովակ ներկայացնեք։

- Դեռ չեմ որոշել, կա մի քանի թեկնածու, որոնց հետ դեռ պետք է լսենք երգը։  Գուցե կերպարս լինի միստիկ, սակայն ոչ կրկնվող։ Այս իմաստով մեզ մոտ ամեն ինչ կաղում է։ Գուցե մարդիկ մտածեն՝ մեծամիտ բաներ եմ խոսում, բայց այդպես չէ։ Կրեատիվության, ստեղծագործական նոր շնչի պակաս կա։ Գուցե ռեժիսորները մի քիչ ալարում են կրեատիվ վերաբերմունք ցուցաբերել գործին, որովհետև երգիչ-երգչուհիներն այնքան էլ հետաքրքիր և տպավորիչ գործեր չեն ներկայացնում ռեժիսորներին, հիմնականում՝ կրկնվող մեղեդիներ են, որոնք 5 անգամ լսում ես, բայց չես կարողանում երգել, որովհետև չես հիշում (կարող է երգը հիթային չլինել, բայց տպավորել), գույներ չկան։

Ժամանակին ես ունեի իմ ռեժիսորը՝ Հրաչ Քեշիշյանը, ում առ այսօր ասում եմ, որ իմ կերպարի՝ «տեսահոլովակային» Հասմիկ Կարապետյանի կնքահայրն է։ Մենք ստացել էինք հետաքրքիր կերպար, որը միայն իմն էր։ Այդպիսի մոտեցում եմ ուզում տեսնել ռեժիսորների հետ։

- Իսկ ինչո՞ւ այլևս չեք համագործակցում Հրաչի հետ։

- Նման ցանկություն կար, պարզապես Հրաչն անցավ ֆիլմեր նկարահանելուն, և նրա զբաղվածությունն ավելի մեծ էր։ Այն ժամանակ մենք նույն դաշտում էինք և առանց խոսքերի էլ իրար հասկանում էինք։ Այն, ինչ կարող էինք իրար տալ համագործակցության ընթացքում, տվեցինք և անցանք հաջորդ փուլին։ Հիմա ես կցանկանայի աշխատել ուրիշ մարդու հետ, ով ինձ այլ աչքով է նայում, ով մի կողմ կդնի, կջնջի այն, ինչ արվել է, և կստեղծի մի նոր բան։

-Հասմիկ, հիմա շատերը դժգոհում են, որ երգարվեստում ներկայանալը շահավետ չէ, երգի, տեսահոլովակի ծախսերը թանկացել են, համերգներ գրեթե չեն լինում, արդյունքում՝  միայն ներդրում է արվում։

-Ես շատ հիասթափված եմ այսօրվա դաշտից։ Դրանով էլ է պայմանավորված իմ պասիվությունը։ Ժամանակին, երբ մենք ինչ-որ բան էինք անում, գիտեինք, որ դա ասելիք ունի, նկատվելու է, բազմաթիվ երկրպագուների բանակ սպասում է դրան։ Հիմա համերգներն այնքան են քչացել, որ երգիչը, ով չունի այլ բիզնես, միայն իր երգարվեստով չի կարող տարին 2-3 տեսահոլովակ նկարահանել։ Այստեղ կա նաև ոճային խնդիր։ Ես այս տարիների ընթացքում հավատարիմ մնացի իմ սկզբունքներին։ Ես չեմ մեղադրում բոլոր այն երգիչ-երգչուհիներին, ովքեր երգում էին շատ որակյալ երաժշտություն, սակայն հետո ամեն բան փոխեցին գումարի համար. ես չեմ կարող անել մի բան, որն ինձ դուր չի գալիս՝ զուտ դրամի համար։ Փառք Աստծո, ես չունեմ էլ դրա կարիքը։

- Այսինքն՝ հիմա աշխատում եք Ձեր հաճույքի, ինչու ոչ, նաև՝ Ձեր անվա՞ն համար։

- Այո, բայց ավելի շատ իմ երկրպագուների համար, ովքեր առ այսօր ինձ գրում են։ Այսքան պասիվությունից հետո նրանք դեռ սպասում են իմ նոր երգերին։ Նույնիսկ ինձ մոտ միտք հղացավ, որ վերջապես մենահամերգ ունենամ Երևանում։ Այս երկու տարիների ընթացքում ես համոզվեցի, որ այդ համերգը սպասված է։ Թող անհամեստություն չթվա, բայց ինձ գրում են, զանգահարում։ Ինձ համար շատ ուրախալի, միևնույն ժամանակ զարմանալի է, որ մարդիկ ինձ ընկալել են որպես մարդ. կան մարդիկ, ովքեր չեն սիրում, չեն ընկալում այն երաժշտությունը, որը ես եմ ներկայացնում, սակայն ես զգում եմ, թե որպես մարդ ինչքան հոգատար ու բարյացկամ են վերաբերվում ինձ։ Շատ կարևոր է, որ քեզ ընդունում են որպես անձ։ Դա համարում եմ հաղթանակների հաղթանակը։  

Այն, ինչ այսօր կատարվում է շոու բիզնեսում, ինձ առհասարակ չի բավարարում։ Իմ մեջ գնալով մահանում է առողջ մրցակցության ցանկությունը։ Ես ստեղծագործում եմ, սակայն այլևս չկա այդ ուժգին ցանկությունը՝ անընդհատ երևալ էկրաններին։

- Մենահամերգը դեռ միայն մտահղացո՞ւմ է, թե՞ արդեն որոշակի քայլեր եք ձեռնարկում։

- Ինչպես բոլորս գիտենք, այստեղ շատ դժվար է ընտրել մարդկանց, ում հետ պիտի աշխատես։ Ես ուզում եմ գտնել այնպիսի մի կազմակերպություն կամ անձ, որի հետ կաշխատեմ շատ հանգիստ, քանի որ կոնֆլիկտային մարդ չեմ։ Ես շատ եմ կարևորում պունկտուալությունը, ինչը մեզ մոտ շատ ցածր մակարդակի է։ Երբեք մենահամերգ չեմ ունեցել Երևանում և կուզեմ, որ դա լինի այն, ինչ միշտ պատկերացրել եմ։

- Հասմիկ, ժամանակին Ձեզ հաճախ էինք տեսնում շոուբիզնեսային տարբեր միջոցառումների ժամանակ, բոլորը գիտեին, որ Դուք մտերիմ եք մի շարք հայտնիների՝ Ավետ Բարսեղյանի, Արսեն Գրիգորյանի և այլոց հետ։ Ձեր ամուսնությունից հետո կարծես մեկուսացած լինեք շոու բիզնեսից։

- Ես առ այսօր մտերիմ եմ նրանց հետ, սակայն բնական է, որ անձնական կյանքը դասավորելուց հետո շատ բաներ փոխվում են։ Երբ դու մենակ ես, դու ես քո ժամանակի տերը և լի ես էներգիայով։ Ես միշտ ընկերներիս կողքին եմ եղել։ Ես Շուշան Պետրոսյանի հետ եմ մտերիմ, Հովոյի, Ավետի, Արսենի, սակայն երբ քո կյանքն ես կառուցում, այլևս ոչ ժամանակդ, ոչ էլ էներգիադ չի հերիքում, որ անընդհատ տաս մյուսներին։ Ես էությամբ միշտ էներգիայի «դոնոր» եմ եղել, ընկերներս միշտ ասում էին, որ առանց ինձ հետաքրքիր չէ, քանի որ ես դրական էներգիա եմ տալիս, սակայն եկավ ժաանակ, երբ ես որոշեցի մի քիչ էլ ինձ համար ապրել։

- Իսկ Ձեր ամուսնու հետ ինչպե՞ս եք կազմակերպում ժամանցը։

- Շատ տարբեր։ Մենք սիրում ենք հաճախ լինել բնության գրկում, սիրում ենք հաճախել ակումբներ։ Բնական է, որ արդեն իմ ընկերների շրջանակ են մտնում իմ ամուսնու ընկերները, և ես ինչ-որ իմաստով նույնիսկ պարտավոր եմ ընդունել իրենց։ Շանթն ամերիկահայ է, և ընկալումը մի քիչ տարբեր է։ Ես բնական եմ համարում և ըմբռնումով եմ մոտենում, որ իրեն շրջապատող մարդիկ, իր ընկերներն ավելի շատ պիտի լինեն սփյուռքահայեր, քան հայաստանցիներ։

- Այսինքն՝ Ձեր ո՞չ բոլոր ընկերները դարձան Ձեր ամուսնու ընկերները։

- Իմ բոլոր ընկերները Շանթի ընկերներն են, դրանք իր խոսքերն են, սակայն չեն կարող նրա հարաբերություններն իմ ընկերների հետ լինել այնպիսին, ինչպիսին իմն է։ Նա երբեք արգելք չի հանդիսացել, որպեսզի չշփվեմ ընկերներիս հետ։ Ես երբ ուզում եմ, հանդիպում եմ նրանց։ Հաճախ ես և Շանթը միասին ենք հանդիպում, կամ եթե նա աշխատանքի է, ես միայնակ եմ հանդիպում։

Ես եմ ընտրել իմ այսօրվա քիչ թե շատ հանգստությունը։ Այդ շփումները մի քիչ սահմանափակվել են, ինձ նախկինի պես անընդհատ չեք տեսնում գլամուրային բոլոր հավաքույթներին, որովհետև այդ ամենի մեջ այնքան կեղծիք կա, որ էներգիադ պակասում է։ Ես միշտ էներգիա եմ տվել, հիմա ուզում եմ մի քիչ ինձ համար պահել էներգիաս, որովհետև ընտանիք ունեմ, ապագա մայրիկ եմ, ինձ ուժ է պետք։) Վստահ եմ, իմ բոլոր ընկերները հասկանում են ինձ։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook