Սերբիայի և Հունգարիայի սահմանին կառուցվող պատը պատրաստ կլինի այս տարվա վերջ
International newsՀունգարիայի և Սերբիայի սահմանին կառուցվող պատը պատրաստ կլինի նոյեմբերի 30-ին: Այս մասին հայտարարել է Հունգարիայի պաշտպանության նախարարը: Պատի շինարարական աշխատանքներում ներգրավված է լինելու 900 մարդ: Այն կունենա 4 մ բարձրություն, երկարությունը՝ 175 կմ: Նախարարն ասել է, որ պատի կառուցման որոշումն ընդունվել է՝ կանխելու մարդկանց անօրինական մուտքը:
Հիշեցնենք, որ Հունգարիայի ԱԳ նախարարը հունիսի 17-ին հայտարարել էր Սերբիայի հետ սահմանին պատ կառուցելու մտադրության մասին: Նախագիծը հուլիսի 6-ին հաստատեց երկրի խորհրդարանը:
Նշվում է, որ Բուդապեշտն անհանգստացած է մարդկանց անօրինական մուտքի ծավալներով՝ մասնավորապես Սիրիայից ու Աֆղանստանից: 2015-ի սկզբից Հունգարիայում ապօրինի կերպով հայտնվել է 81 հազար մարդ:
Հունիսի վերջին ԵՄ երկրները պայմանավորվել են 40 հազար փախստական վերաբնակեցնել, ովքեր գտնվում են Իտալիայում և Հունաստանում: Որոշման իրականացման տեխնիկական մանրամսները կքննարկվեն մինչև հուլիսի վերջ: