ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Իրանի վերաբերյալ բանաձեւի քննարկումը նշանակել Է հուլիսի 20-ին
International newsՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն (ԱԽ) Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի պաշտպանության բանաձեւի նախագծի շուրջը կքվեարկի հուլիսի 20-ին Նյու Յորքի ժամանակով 09:00-ին (Երեւանի ժամանակով 17:00-ին): Սա հուլիսի 16-ի երեկոյան հավաստել են Նոր Զելանդիայի մշտական ներկայացուրցչությունում, որն այս ամսին նախագահում Է Միավորված ազգերի Անվտանգության խորհրդում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իրանի շուրջը գործողությունների համապարփակ համատեղ պլանին վերաբերող բանաձեւի ընդունումը պլանավորված Է հուլիսի 20-ին առավոտյան ժամը 9-ին»,- լրագրողներին հաղորդել Է Նոր Զելանդիայի ներկայացուցչության մամուլի քարտուղար Նիկոլա Գարվին: Եթե ոչ մի պատվիրակություն չհայտնի իր ցանկությունները, փաստաթուղթը կընդունվի առանց փոփոխությունների:
Ավելի վաղ մի դիվանագիտական աղբյուր ՏԱՍՍ-ին հաղորդել Է, որ Անվտանգության խորհրդի անդամների փորձագետների՝ հուլիսի 16-ին կայացած հանդիպմանը երկրներից ոչ մեկը բանաձեւի ուղղումներ չի առաջարկել: «Փաստաթուղթը պատրաստ Է: Այն համաձայնեցված Է, եւ այնտեղ ոչ մի փոփոխություններ չեն կատարվել»,- նշել Է նա: