Կիեւն անընդունելի անձ Է հայտարարել Օդեսայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսին
International newsՈւկրաինայի արտաքին գործերի նախարարությունն Ուկրաինայի անվտանգության ծառայության դիմելուց հետո անընդունելի անձ Է հայտարարել Օդեսայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսի պաշտոնակատարին: Օգոստոսի 17-ին այս մասին հաղորդել են Ուկրաինայի անվտանգության ծառայության մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Ուկրաինայի արտգործնախարարությունն, ինչպես հայտարարել են Անտվանգության ծառյությունում, Ռուսաստանի դիվանագետին Է հանձնել նոտա՝ շտապ երկրի տարածքից հեռանալու պահանջով: Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակը պարզաբանել Է, որ գլխավոր հյուպատոսն անընդունելի անձ Է հայտարարվել «դիվանագիտական գործունեության հետ իր գործունեության անհամատեղելիության պատճառով», ինչպես նաեւ Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթների խախտման համար:
Դիվանագետն, ինչպես հաստատում են Անվտանգության ծառայությունում, արդեն հեռացել Է Ուկրաինայից: Վտարված գլխավոր հյուպատոսի անունը չի հայտնվում: