Զորավարժություններով Ադրբեջանը վտանգում է սրել ԼՂ գոտու լարվածությունը. Bloomberg
International newsԱդրբեջանում իրականացվող զորավարժություններին է անդրադարձել Bloomberg հեղինակավոր լրատվամիջոցը` նշելով, որ դրանք վտանգում են բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու լարվածությունը: «Արմենպրես»
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 16-ին լրագրողների հետ զրույցում խորհուրդ է տվել լուրջ ուշադրություն չդարձնել այն տարաբնույթ հայտարարություններին, ծրագրային կամ արտածրագրային միջացոռումներին, որոնք այսօր իրականացնում է Ադրբեջանը: «Իրավիճակը լրջորեն վերահսկում են ՀՀ զինված ուժերի ղեկավարությունն ու այն համապատասխան ծառայությունները, որոնք պատասխանատու են ազգային անվտանգության համար: Լարվածության դեպքում համապատասխան միջոցառումներ ենք իրականացնում: Ադրբեջանում ներկայում իրականացվող միջոցառումները որեւէ մտ ահոգություն չեն պատճառում: Մենք մեր աշխատանքն ամենօրյա ռեժիմով իրականացնում ենք»,- ասել է Օհանյանը:
Իսկ ԱՄՆ պետաքարտուղարության մամուլի խոսնակ Ջոն Քիբրին հուլիսի 16-ին հայտնել է, որ պետքարտուղարությունը տեղյակ է Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական միջոցառումների մասին և ուշադրությամբ հետևում է իրավիճակին:
Նախիջեւանում մարտական հրաձգության տեխնիկական զորավարժություններ են անցկացվում: ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, անձնակազմը, զրահատեխնիկան եւ ավիացիան, ՀՕՊ համակարգերը, հրթիռային եւ հրետանային ստորաբաժանումները տեխնիկական զորավարժություններին մասնակցում են գիշերային մարտական հրաձգությունների կիրառմամբ: