Ֆրանսիայի խորհրդարանը կողմ է քվեարկել պաշտպանական բյուջեի մեծացմանը
International newsՖրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել բյուջեում փոփոխությունների նախագծին, որի համաձայն՝ 2016-2019թթ. ՊՆ-ն լրացուցիչ 3.8 մլրդ եվրո կստանա։ Այս մասին հուլիսի 17-ին գրում է Reuters-ը։
Սենատի անդամները կողմ են քվեարկել այն բանից հետո, երբ խորհրդարանի ստորին պալատը հավանություն էր տվել փոփոխությունների նախագծին։ Օրինագծին կողմ են քվեարկել բոլոր կուսակցությունները, բացի «Ձախ ճակատ» դաշինքից, որը դեմ է քվեարկել, եւ շրջակա միջավայրի պաշտպանության ներկայացուցիչներին, որոնք ձեռնպահ են մնացել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախագիծը հնարավորություն կտա պահպանել 19 հազար աշխատատեղ այն 34 հազարից, որոնք նախատեսվում էր կրճատել։ Բացի այդ, բանակը դպրոցների, եկեղեցիների եւ արդյունաբերական օբյեկտների պաշտպանության համար 7 հազար զինվոր կտրամադրի։