Նուլանդ. ԱՄՆ-ն Ուկրաինային 150 մլն դոլար է հատկացրել՝ զինծառայողների նախապատրաստության համար
International newsԱՄՆ-ը շուրջ 150 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային՝ ռազմական օգնության եւ զինծառայողների նախապատրաստության շրջանակներում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նրա խոսքով, Վաշինգթոնը հույս ունի, որ Ռուսաստանը, ինչպես նաեւ ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն, կկատարեն իրենց ստանձնած պարտավորությունները:
«Հակառակ դեպքում՝ նրանց համար գինը կբարձրանա»,-ասել է Նուլանդը:
Հարցին, թե գինը կբարձրանա տնտեսակա՞ն, թե՞ ռազմական առումով, պետքարտուղարության ներկայացուցիչը պատասխանել է. «Մենք չենք բացառում որեւէ հնարավորություն»: