Հայ շախմատիտներից միայն Ռոբերտ Հովհաննիսյանն է հաղթել «Սևանա լիճ 2015»-ի 6-րդ տուրում
SportՄարտունիում ընթացող «Սևանա լիճ 2015» անվանումը կրող միջազգային մրցաշարում հուլիսի 17-ին կայացել են 6-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանը կներկայացնող շախմատիստներից միակ հաղթանակը տոնեց Ռոբերտ Հովհաննիսյանը, ով առավելության հասավ Գուիջարոյի նկատմամբ: Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Սամվել Սևյանը, Տիգրան Պետրոսյանը, Սամվել Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի շրջանային մրցաշարին, որն անցկացվելու է մինչև հուլիսի 21-ը, մասնակցում են տարբեր երկրներից ժամանած 10 ուժեղագույն միջազգային գրոսմայստերներ: