«Բանանց»-ը ստուգողական խաղում հաղթել է «Ալաշկերտ-2»-ին
Sport«Բանանց»-ը սեփական մարզահամալիրում ստուգողական հանդիպում անցկացրեց «Ալաշկերտ-2»-ի հետ և 2:0 հաշվով հաղթանակ տարավ:
Արդեն խաղասկզբում անկյունայինի խաղարկումից հետո հանդիպման հաշիվը բացեց «Բանանց»-ի ֆուտբոլիստ Կարեն Հարությունյանը, իսկ երկրորդ կեսում փոխարինման մտած Վալտեր Պողոսյանն անհատական անցումից հետո կրկնապատկեց թիմի առավելությունը: Սա «Բանանց» ակումբի 5-րդ ստուգողական հանդիպումն էր մինչ մրցաշրջանային այս փուլում: Արմենպրեսի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Բանանց»-ի մամուլի ծառայությունը: