Իգդիրում PKK-ն Նախիջեւանի ճանապարհին մեքենա է այրել
International newsՄիջադեպ է տեղի ունեցել Իգդիրի Քարաքոյունի շրջանին կից Թաշբուրունի Սուվերեն գյուղի մոտ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով DemokratHaber կայքը, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) մի խումբ անդամներ Փամուքի լեռնանցքում կտրել են Իգդիրից Նախիջեւանի Դիլուջու սահմանային անցումային կետ գնացող ճանապարհը: Նրանք կանգնեցրել են ճանապարհով անցնող TIR-ը, իջեցրել վարորդին ու հրդեհել ավտոմեքենան:
Հետո նրանք նստել են նույն ճանապարհով անցնող սեւ գույնի ավտոբուսը եւ փախել միջադեպի վայրից:
Այրվող մեքենան հանգցնելու համար միջադեպի վայր հրշեջ մեքենաներ են կանչվել: Ավտեմեքենան ամբողջությամբ այրվել է եւ վերածվել մետաղակույտի:
Հրդեհի պատճառով Նախիջեւան-Իգդիր-Բայազեթ մայրուղին որոշ ժամանակով փակվել է: PKK-ականներին բռնելու համար անվտանգության ուժերը գործողություններ են սկսել: Ականատեսների խոսքով` PKK-ականները սեւ դիմակներ են կրել եւ մեքենան հրդեհելու ժամանակ կրակահերթ են բացել օդ: