Սյոքեի քաղաքապետարանը հերքել է հույն օդաչուի անհավանական արկածները Թուրքիայում
International newsՍյոքեի քաղաքապետարանից հերքել են թուրքական և օտարերկրյա լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, թե հույն օդաչուն իր ռազմական ինքնաթիռով անցել է Թուրքիայի տարածք և գումար հանելով բանկոմատից` հեռացել երկրից: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական HaberTurk-ը:
Ըստ լրատվամիջոցների տարածած տեղեկության՝ Հունաստանում բանկերի չաշխատելու արդյունքում հույն օդաչուն, ուսումնամարզական թռիչքի ժամանակ իր F-16 ռազմական ինքնաթիռով շեղվելով ուղղությունից, անցել է Թուրքիայի սահմանը և վայրէջք կատարել Այդըն նահանգի Սյոքե գավառում գտնվող չօգտագործվող օդանավակայանում: Այնուհետև, իբր, օդաչուն գնացել և բանկոմատներից 6 հազար թուրքական լիրա (ավելի քան 2 հազար 200 ԱՄՆ դոլար) գումար է հանել, որը տարադրամի փոխանակման կետերից մեկում վերածել է եվրոյի: Գործն անելուց հետո օդաչուն իր ինքնաթիռով իբր վերադարձել է Հունաստան:
Սյոքի քաղաքապետարանից թուրքական HaberTurk-ին հայտնել են, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում և հույն օդաչուի անցումը Թուրքիայի տարածք անհնար է: