Հունաստանի ֆիննախը տեղեկացրել է բանկային «արձակուրդների» դադարեցման մասին
International newsՀունական բանկերը երեք շաբաթյա «արձակուրդից» հետո կբացվեն հուլիսի 20-ին, դրա հետ մեկտեղ կպահպանվեն մի շարք սահմանափակումներ, որոնք առաջին հերթին կապված են գումարի կանխիկացման հետ:
Հունաստանում բանկերը փակվել են հունիսի 29-ից: Հենց այդ ժամանակ էլ սահմանափակումներ էին դրվել հաշիվներից օրական 60 եվրո հանելու վրա:
Խոշոր ֆինանասական գործարքները նախկինի նման հնարավոր կլինի իրականացնել հատուկ հանձնաժողովի թույլտվությամբ, որը գործում է ֆինանսների նախարարությունում: