Ղրիմի նորակոչիկները առաջին անգամ գնացել են Ռուսաստանի բանակ
International newstert.am-ը գրում է.
Ղրիմի նորակոչիկները այս տարի առաջի անգամ ծառայության են անցել ոչ թե Ուկրաինայի, այլ Ռուսաստանի բանակում:
«Էխո Մոսկվի»-ի փոխանցմամբ` խոսքը մոտ 500 երիտասարդների մասին է: Ռուսաստանի զինված ուժերի հրամանատարությունից հայտնել են նաև, որ Ռուսաստանի բանակ գնացած բոլոր ղրիմցիները ծառայությունը կիրականացնեն Ղրիմի տարածքում:
Աշնանը ևս զորակոչ է նախատեսվում Ղրիմից, սակայն բոլորը նորից ծառայության կանցնեն տարածաշրջանում: