Yerevan, 31.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայ մշակույթը քաղաքակրթական համակեցության հիանալի օրինակ է. Դավիթ Մուրադյան

Culture

tert.am-ը գրում է.

Հայաստանը և՛ իր աշխարհագրական դիրքով, և՛ պատմությամբ, և՛ մեր մշակույթի կազմաբանությամբ քաղաքակրթական հավասարակշռության երկիր է, Tert.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց հայ գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը, ում բնորոշմամբ հայ մշակույթն ազատորեն խոսում է և՛ Արևելքի, և՛ Արևմուտքի հետ:

 «Հայ մշակույթը հասկանում է և՛ արևելյան, և՛ արևմտյան քաղաքակրթության նշանային համակարգը: Այդ իմաստով մենք հիանալի օրինակ ենք քաղաքակրթական համակեցության»,- ասաց նա:

 «Ավետիք Իսահակյանի Աբու Լալա Մահարին հայոց լեզվով խոսում է ամբողջ Արևելքի ու աշխարհի հետ, Կոստան Զարյանի գրականությունը հայոց լեզվով խոսում է Արևմուտքի հետ, Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը մի կախարդական գորգ է, որն իր մեջ ներառում է և՛ քրիստոնեական հոգեգիտակցությունը, և՛ ամբողջ արևելյան աշխարհը, և այդ ֆիլմը որպես սեփական ֆիլմ նայում է և՛ արաբը, և՛ լեհը: Սա Հայաստանի բնույթն է, և Հայաստանն այս իմաստով և՛ տալիս է, և՛ վերցնում»,- ասաց նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կարող է տալ հայկական մշակույթը համաշխարհային մշակութային ժառանգությանը և ինչ վերցնել:

 Դավիթ Մուրադյանի խոսքով՝ բոլորովին վերջերս հայ հանրությունն ականատես եղավ մի շատ հետաքրքիր երևույթի, երբ պեղել և գտել էին հայկական թեմաներով օպերաներ:

 «Երբ դեռևս 17, 18, 19-րդ դարերում  խոշորագույն եվրոպական կոմպոզիտորներ օպերաներ են գրել և այդ կոմպոզիտորների ցանկում կարելի է տալ այնպիսի համաշխարհային թեմաներ, ինչպիսին Հենդելը, Վիվալդին, Դոնիցեպտին, Սկառլատին, պատկերացնո՞ւմ եք սա ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը մշտապես մշակութային ներկայություն ունի, նույնիսկ այն ժամանակներում, երբ վաղուց արդեն պետություն չէր և պատկերացրեք աշխարհով մեկ կազմակերպում եք մի համերգ, որտեղ այսօր համաշխարհային աստղերը և հայ աստղերը կատարում են այդ օպերաներից հատվածներ: Այսինքն՝ սրանք են մեր երկիրը դարձնում աշխարհի բնակիչ»,-ասաց նա:

 Նա համակարծիք է, որ կա միտում, որ աշխարհի մշակույթները փորձ էր արվում միաձուլել և հետո միայն հասկանալով դրանց առանձնահատկությունը, սկսեցին գնահատել արժեքը:

 «Ազգերը սովորաբար տարբեր են իրարից, բայց մարդիկ ամեն տեղ նույնն են: Այդ տարբերությունն  օգնում է, որ մենք միմյանց հետաքրքիր լինեք, իսկ մարդկային  նմանությունն օգնում է, որ մենք միմյանց հեշտ հասկանանք: Եվ այս գործում ՅՈւՆԵՍԿՕ-ի դերը կարևոր է»,- ասաց նա և ընդգծեց, թե այն ունի երկու խնդիր լուծելու:

 «Մեկը  աշխարհի հոգևոր և մշակութային ժառանգության պահպանումն է՝ և՛ ապագա սերունդների համար, և՛ մշակույթի պաշտպանությունը, որովհետև ինչպես տեսնում ենք, այսօր մշակույթը վտանգված է, մեր աչքի առաջ ոչնչացնում են համաշխարհային նշանակության մշակութային հուշարձաններ և դրա պաշտպանության համար այն մեխանիզմները, հավանաբար, որ գործում էին մինչև այսօր, կարծեք բավարար չեն և պետությունների ջանքերն անհրաժեշտ կլինի նոր մեխանիզմներ  մտածել այդ մարդկային հարստությունը սերունդների համար պաշտպանելու ուղղությամբ»,-ասաց նա:

 Մյուս, ըստ նրա, այսպես կոչված «փոքր մշակույթների» պահպանությունն է: «Փոքր ասելով ոչ թե իրենց տեսակարար կշռի, արժեքի իմաստով, այլ այն երկրների, որոնք չունեն մեծ կապիտալներ, որոնք ունեն խնդիր իրենց մշակույթը աշխարհին հասցնելու, այդպիսի երկրների մշակույթին աջակցելն է, և  հնարավորություն ստեղծելը, որ այդ մշակույթները կարողանան հնարավորինս լայնորեն շրջանառվեն  միջազգային համատեքստում, ճանաչելի դառնալ»,-ասաց նա:

 Նա օրինակ բերեց Ժիրայր Փափազյանին, ով Լոնդոնում բեմադրում է Տիգրան Չուխաջյանի Կարինե բալետը, անգլիացի դերասանների ուժերով, որպես մյուզիքլ: «Նա ասում է , այդ դերասանները հարցնում էին, թե ինչու մենք մինչև այսօր չգիտեինք հայ երաժշտության տեղը»,- ասաց նա և հավելեց, թե չգիտենալու պատճառը ոչ թե տարվող քաղաքականությունն է, այլ սահմանափակ ռեսուսրները:

 «Չէ՞ որ դրանք պահանջում են խոշոր ռեսուրսներ, այդ արժեքները դուրս բերելը, այս իմաստով ՅՈւՆԵՍԿՕ-ի աջակցությունը, մանավանդ այսպիսի երկրների մշակույթին անհրաժեշտ է և կարևոր»,- ասաց նա և նկատեց, թե Հայաստանն  ընդամենը 20 տարվա պետություն է, որպեսզի կարողանա ինքնուրույնաբար առաջ մղել այդ ամենը:

 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025