ՊՍԺ-ն հետեւում է Դի Մարիայի շուրջ ստեղծված իրավիճակին. Բլան
Sporttert.am-ը գրում է.
Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը հաղորդել է, որ փարիզցիները հետաքրքրվում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի ծառայություններով։
«Դի Մարիային շատ բարդ է ձեռք բերել, քանի որ նա հանդես է գալիս անգլիական թոփ-ակումբում։ Եթե նա որոշի հեռանալ, ապա նրան ձեռք բերելու համար կհայտնվեն մի շարք ակումբներ։ Սակայն մեծ հետաքրքրությամբ հետեւում ենք Անխելի շուրջ ստեղծվող իրավիճակին»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է «Footmercato»-ն։