Ալժիրում «Ալ Քաիդա»-ի հարձակման հետևանքով զոհվել է 9 զինծառայող
International news«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման անդամները հարձակվել են Ալժիրի բանակի զինծառայողների վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, հարձակման հետևանքով զոհվել է ինը մարդ:
Ալժիրի պաշտպանության բանակի տվյալներով, հարձակումն իրականացվել է հուլիսի 15-ին, Աին-Դեֆլա նահանգում` երկրի մայրաքաղաքից դեպի 140 կմ հարավ-արևմուտք: Ահաբեկիչներին հաջողվել է փախուստի դիմել: Ահաբեկչական խմբավորումն արդեն ստանձնել է կատարվածի պարտավորությունը:
Ալժիրն ահաբեկչական խնդիրների հետ բախվել է 1992թ-ին, երբ իշխանությունների և իսլամիստական խմբավորումների միջև զինված կոնֆլիկտ առաջացավ, որի համար հիմք դարձավ խորհրդարանական ընտրությունների արդյունքների չեղարկումը: