Վայրէջքի ժամանակ պայթել է օդանավի անվադողը
International newsԹել Ավիվում վայրէջքի ժամանակ «Տրանսաէրո» ավիաընկերության օդանավի անվադողը պայթել է:
Haaretz-ի փոխանցմամբ, Մոսկվայից ժամանած օդանավում 129 ուղեւոր է եղել: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 18-ի երեկոյան:
Տուժածներ չկան, օդանավակայանի աշխատանքի վրա միջադեպը չի ազդել: