Գերմանիան մտադիր է ընդլայնել տնտեսական համագործակցությունն Իրանի հետ
International newsԳերմանիայի էկոնոմիկայի նախարար և փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը Իրանի ղեկավարության հետ կքննարկի երկրների միջև տնտեսական և քաղաքական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները:
Ինչպես փոխանցում է Газета.Ru-ն` վկայակոչելով Deutsche Welle-ը, փոխկանցլեր Գաբրիելի կարծիքով` վերջերս իրանական միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագիրը հիմք է ստեղծում Իրանի հետ տնտեսական հարաբերությունների կարգավորման հետ:
Հաղորդվում է, որ գերմանական պատվիրակությունը կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և տեղի մի շարք նախարարների հետ:
Նշվում է, որ էկոնոմիկայի նախարար Գաբրիելն առաջին գերմանացի նախարարն է, որն այցելել է Իրան վերջին 15 տարում, ինչպես նաև առաջին արևմտյան գործիչն, ով այցելել է Իրան համաձայնագրի կնքումից հետո: