Ուկրաինայում տեղի կունենան Saber Guardian / Rapid Trident- 2015 զորավարժությունները
International newsԱրեւմտյան Ուկրաինայի Լվովի մարզի Յավորսկի զորավարժարանում հուլիսի 20-ից մինչեւ 31-ը տեղի կունենան Saber Guardian / Rapid Trident- 2015 բազմագործառութային զորավարժությունները:
Ինչպես հաղորդել Է եվրոպական ինտեգրացման գծով Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Իգոր Դոլգովը, զորավարժություններին մասնակցելու համար ամենից շատ զինվորականներ կժամանեն ԱՄՆ-ից, իրենց մասնակցությունն են հաստատել ՆԱՏՕ-ի եւս հինգ երկրների (Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լիտվայի) եւ Վրաստանի մարտական ստորաբաժանումները: Ուկրաինական կողմից զորավարժություններում գործի կդրվեն շուրջ 800 զնծառայողներ, մոտավորապես այդքան Էլ զինվորականներ կժամանեն մյուս երկրներից:
Զորավարժությունները նպատակամղված են Ուկրաինայի եւ մյուս երկրների զինված ուժերի միջեւ փոխգործակցության մշակմանը եւ ուժեղացմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: