Հունաստանում բացվել են բանկերը, օրական 60 եվրոյից ոչ ավելի հանելու սահմանաքանակը պահպանվում Է
International newsՀունաստանում բանկերի բոլոր բաժանմունքները բացվել են երեքշաբաթյա ընդմիջումից հետո, որն ստացել Էր «բանկային արձակուրդ» անվանումը:
Կապիտալների շարժման վերահսկողությունը պահպանվում Է, ուստի բանկոմատներից կամ բանկերի դրամարկղներից մեկ անձը նախկինի պես կարող Է հանել 60 եվրոյից ոչ ավելի:
Այնուամենայնիվ, ինչպես պարզաբանել Է Հունաստանի ազգային բանկի եւ Հունաստանի բանկերի միության նախագահ Լուկա Կացելին, պարտադիր չԷ, որ ավանդատուները հուլիսի 20-ից մինչեւ 24-ը խստորեն օրկան 60-ական եվրո հանեն: Դրա փոխարեն, օրինակ՝ ուրբաթ օրը նրանք կարող են հանել միանգամից 300 եվո 5 օրվա համար:
«Հուլիսի 25-ի շաբաթ օրվանից մինչեւ օգոստոսի 1-ի շաբաթ օրը եւ օգոստոսի 1-ից ի վեր հետագա շաբաթներին նրանք կարող են հանել 420 եվրո մեկ շաբաթվա համար,- նշել Է Կացելին:- Եթե ինչ-որ մեկը փող չի հանել ընթացնիկ շաբաթվա համար, ապա կորցնում Է այդ իրավունքը (այսինքն՝ հաջորդ շաբաթ նա կարող Է կանխիկ ստանալ 420 եվրոյից ոչ ավելի – ծնոթ, խմբ.)», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: