Աֆղանստանում 14 աֆղան զինվորականներ են զոհվել ԱՄՆ-ի ավիահարվածի հետեւանքով
International newsԱֆղանստանի կառավարական բանակի տասնչորս զինվորներ են զոհվել ԱՄՆ-ի ավիահարվածի հետեւանքով: Ինչպես հաղորդել Է France Press գործակալությունը, միջադեպը տեղի Է ունեցել մայրքաղաք Քաբուլից հարավ՝ Լոգարի նահանգում, այն շրջանում, որտեղ, ըստ հետախուզական տվյալների՝ գտնվել են «Թալիբան» շարժման գրոհայիններ:
«Երկու ամերիկյան ուղղաթիռներ գրոհել են աֆղանական բանակի ուղեփակոցի վրա,- մեջբերել Է գործակալությունը Բարաքի Բարաք շրջանի ղեկավար Մուհամեդ Ռահիմ Ամինի խոսքը:- 14 աֆղան զինվորներ սպանվել են», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: