Մեքսիկայում անհայտ անձինք 11 մարդու են գնդակահարել
International newsՄեքսիկայի Դուրանգոյի հյուսիսային նահանգի տարածքում առնվազն 11 մարդ զոհվել եւ հինգեը վիրավորվել են անհայտ անձանց կողմից երեք ավտոմոբիլների գնդակոծման հետեւանքով: Ինչպես հաղորդել են Մեքսիկայի իշխանությունների ներկայացուցիչները, հարձակվողները փախել են, նրանց որոնումներն արդյունքներ չեն տվել, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Ավտոմոբիլներում եղել են Սապիորիս ավանի բնակիչներ: Նրանցից հինգին հրազենային վերքերով տեղափոխել են Դուրանգո քաղաքի հիվանդանոց: Հոսպիտալացվածներից մեը գտնվում Է ծանր վիճակում:
Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: