Yerevan, 27.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպի ավելացում` 3.8 տոկոս

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2015-ի հունվար-հունիս ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ աճել է 3,8 տոկոսով։ Աճի տեմպը հունվար-մայիսի համեմատ արագացել է:

Հիշեցնենք, որ հունվարին աճի տեմպը կազմել էր 1,8 տոկոս, հունվար-փետրվարին եւ հունվար-մարտին` 2,5-ական տոկոս, հունվար-ապրիլինի եւ հունվար-մայիսին` 2,7-ական տոկոս: Այս տարվա միայն հունիսին նախորդ տարվա` 2014-ի հունիսի համեմատ աճը կազմել է 7,9 տոկոս, իսկ նախորդ ամսվա` մայիսի նկատմամբ աճը երկնիշ է` 15,8 տոկոս:

Հիշեցնենք, որ ՀՀ պետական բյուջեում դրված է տարվա կտրվածքով 4,1 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, ՀՀ ԿԲ-ն կանխատեսում է մինչեւ 2 տոկոս տնտեսական աճ, ՀՀ կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրում կանխատեսվում է 1 տոկոս տնտեսական աճ, Համաշխարհային բանկի կողմից` 0,8 տոկոս, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը` անգամ մինչեւ 1 տոկոս անկում է կանխատեսում: Երկնիշ աճ գյուղատնտեսությունում, անկում` առեւտրում Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2015-ի հունվար-հունիս ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ աճել է 3,8 տոկոսով։ Աճի տեմպի ավելացումը մեծապես պայմանավորված է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելացմամբ, ապա արդյունաբերության արտադրանքի ծավալների աճով: Որոշակի աճ է արձանագրվել ծառայությունների ոլորտում, շինարարությունում աճը չնչին է, իսկ առեւտրում անկում է արձանագրվել: Մասնավորապես, գյուղատնտեսության արտադրանքի ծավալները տարվա առաջին կեսին աճել են երկնիշ թվով` 14,5 տոկոսով, արդյունաբերությանը` 5,1 տոկոսով, ծառայություններինը` 3,3 տոկոսով, շինարարությանը` 0,6 տոկոսով, առեւտրի շրջանառությունը նվազել է 8,2 տոկոսով,:

Տնտեսության ճյուղերի դինամիկան նախորդող ամսվա եւ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2015-ի հունվար-հունիս ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ աճել է 3,8 տոկոսով։ Այս տարվա միայն հունիսին նախորդ տարվա` 2014-ի հունիսի համեմատ աճը կազմել է 7,9 տոկոս, իսկ նախորդ ամսվա` մայիսի նկատմամբ աճը երկնիշ է` 15,8 տոկոս: Ըստ տնտեսության ճյուղերի՝ հունիսին մայիսի նկատմամբ գյուղատնտեսությունն աճել է 79,2 տոկոսով (էական դեր ունի սեզոնային գործոնը), արդյունաբերությունը` 10,2 տոկոսով, շինարարությունը 21 տոկոսով, առեւտուրը` 16,4 տոկոսով, ծառայությունները` 9,2 տոկոսով: Ինչ վերաբերվում է 2015-ի հունիսի ցուցանիշների համեմատությունը 2014-ի հունիսի հետ, ապա արդյունաբերության աճը կազմել է 8,1 տոկոս, գյուղատնտեսությանը` 38 տոկոս, ծառայությունները` 1,5 տոկոս, շինարարությունը` 1 տոկոս, առեւտուրը արձանագրել է անկում`6,6 տոկոսով: Ամենամեծ ծավալները պահպանում են առեւտուրն ու արդյունաբերությունը Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2015 թ.-ի հունվար-հունիսին արձանագրված 3,8 տոկոս տնտեսական ակտիվության աճի պարագայում, գումարային առումով ամենամեծ ծավալները, չնայած այս տարվա սկզբից արձանագրվող նվազմանը, շարունակում են պահպանվել առեւտրի շրջանառությունում` 973 մլրդ 735 մլն դրամ:

Երկրորդը արդյունաբերության արտադրանքի ծավալն է` 613 մլրդ 639 մլն դրամ, երրորդը`ծառայությունների ծավալը` 537 մլրդ 899 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները կազմել են 235 մլրդ 551 մլն դրամ, շինարարությանը` 134 մլրդ 914 մլն դրամ: Արտահանում-ներմուծում` որտեղ է աճել, որտեղ նվազել Արտաքին առեւտրաշրջանառությունը 2015-ի հունվար-հունիսին 2014-ի հունվար-հունիսի նկատմամբ նվազել է 29,8 տոկոսով եւ կազմել 1 մլրդ 932 մլն դոլար։

Արտահանումը կազմել է 624,8 մլն դոլար, նվազելով 11,2 տոկոսով, ներմուծումը կազմել է գրեթե 1 մլրդ 308 մլն դոլար, նվազելով 36,2 տոկոսով։ Արտաքին առեւտրի այս տվյալները հրապարակելով, Ազգային վիճակագրական ծառայությունը կրկին տեղեկացրել է, որ ցուցանիշները ամբողջական չեն «պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ»: Ըստ վիճծառայության, տեղեկատվության ոչ ամբողջականությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 23-ի թիվ 447-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված «Ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձև»-ի՝ դեռևս ոչ բոլոր ռեսպոնդենտների կողմից մաքսային մարմիններին ներկայացման հետ, քանզի դրանց ներկայացման էլեկտրոնային համակարգը, տարեսկզբից ի վեր, դեռևս գործարկված չէ: Միայն հունիս ամսին մայիսի համեմատ արտահանումն աճել է 21,3 տոկոսով, ներմուծումը` 26,2 տոկոսով: 2014-ի հունիսի համեմատ արտահանումն աճել է 7 տոկոսով, իսկ ներմուծումը` նվազել 36,6 տոկոսով: Միջին աշխատավարձը Հայաստանում 178 հազար դրամ Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում, ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն, 2015-ի հունվար-հունիսին բարձրացել է 10,8 տոկոսով եւ կազմել 178 հազար դրամ, մասնավոր հատվածում` մոտ 206 հազար դրամ, աճելով 7,4 տոկոսով, պետականում` 158 հազար դրամ, աճելով 13,9 տոկոսով։ Միայն հունիս ամսվա արդյունքներով, միջին աշխատավարձը կազմել է 182 հազար դրամ, մասնավոր հատվածում` 211 հազար դրամ, պետականում` 161 հազար դրամ:

Տեղեկացնենք, որ միջին աշխատավարձի հրապարակվող ցուցանիշներում ներառված է եկամտային հարկը:

 
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead