Ադրբեջանում սկսվել են «Ազադլըգ» թերթի խմբագրի հարազատների հետապնդումները
International newsԱդրբեջանում հետապնդումներ են սկսվել ընդդիմադիր «Ազադլըգ» թերթի խմբագիր Գանիմաթ Զահիդի հարազատների նկատմամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թուրան»-ը գրում է, որ հուլիսի 18-ին Բաքվում ոստիկանությունը ձերբակալել է «Ազադլըգ» թերթի խմբագրի ազգական եւ առաջատարընդդիմադիր Azerbaycan saatı առցանց-ծրագրի ղեկավար Թուրալ Զահիդովին, ով արդեն մի քանի տարի է, բնակվում է Ֆրանսիայում՝ վտարանդիության մեջ:
Նույն օրը Շամախիի շրջանի դատարանը ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքով 30 օրով ձերբակալել է Թուրալին: Այս մասին Գանիմաթ Զահիդը գրառել է Facebook-ի իր էջում:
Շամախիի շրջանի ոստիկանության հերթապահը հաստատել է, որ Թուրալ Զահիդովը դատարանի որոշմամբ ձերբակալվել է «ոստիկանության օրինական պահանջները դիտավորյալ չկատարելու» մեղադրանքով:
Գանիմաթ Զահիդը «Թուրան»-ին հայտնել է, որ Թուրալն իր պատճառով տուժած միակ ազգականը չէ:
Նրա խոսքով` հուլիսի 20-ին ոստիկանությունը ժամանել է Շամախիի շրջանի Մեյսարի գյուղ, որտեղ բնակվում է իր տարեց մայրը եւ փորձել է ձերբակալել իր եղբորը` Ռուֆաթին եւ ազգականին` Աֆգանին: Ոստիկանությունը հետաքրրքվել է նաեւ նրանցով, ովքեր մահմեդական Ռամազան տոնի առթիվ այցելել են Գանիմաթ Զահիդի մորը:
Azerbaycan saati ինտերնետային հեռուստաալիքի խմբագիրը գտնում է, որ իրենց ազգականներին հետապնդում են հատկապես այն բանի համար, որ «Ազադլըգ»-ի խմբագիրն իր հոդվածներում եւ հեռուստաելույթներում շարունակում է խստորեն քննադատել Ադրբեջանի իշխանություններին:
«Չկարողանալով հասնել ինձ՝ նրանք փորձում են ինձ շանտաժի ենթարկել իմ հարազատների ձերբակալություններով»,- նշել է Թուրալ Զահիդովը: