Եմենի կառավարական ուժերը գրավել են Ադենի Թաուահի թաղամասը
International newsԵմենի ուժերը, որոնք աջակցություն են ստանում Սաուդյան Արաբիայից, վերահսկողություն են հաստատել Ադեն քաղաքի Թաուահի թաղամասի վրա, որը գտնվում էր շիա ապստամբների՝ հոուսիների ձեռքում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրանք թեժ մարտերից հետո նաև իրենց ձեռքն են վերցրել հեռուստատեսության և ռադիոյի շենքը: Ռազմական գործողություններին աջակցել են նաև արաբական դաշինքի ուժերը:
Շիաների և Սաուդյան Արաբիայի կողմից աջակցություն ստացող Եմենի ուժերի միջև բախումներն ընթանում են նաև Թայիզ քաղաքում, որը գտնվում է Ադենի հյուսիսում, ինչպես նաև Մաարիբ քաղաքում:
Ադեն քաղաքը հոուսիների կողմից առաջին անգամ շրջափակման է ենթարկվել մարտին, երբ դեռ այնտեղ էր գտնվում նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիի կառավարությունը: Դրանից հետո Նախագահ Մանսուր Հադին փախուստի էր դիմել Սաուդյան Արաբիա:
Եմենում իրավիճակն առավել
Նախագահը դիմել է Սաուդյան