Միջազգային հանրությունը վստահ է Իրանի եւ «վեցյակի» միջեւ կնքված համաձայնագրի արդյունավետության հարցում. Օբամա
International newsՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ միաձայն քվեարկությունը հստակ ազդանշան է այն առնչությամբ, որ միջազգային հանրությունը վստահ է այդ համաձայնագրի արդյունավետության հարցում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման:
«Այն որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունեց Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագրի վերաբերյալ բանաձևը, վկայում է, որ երկրները, որոնք չեն մասնակցել Իրանի հետ բանակցություններին, կարծում են, որ այդ համաձայնագիրը մեծ հնարավորություն է տալիս կանխելու Թեհրանի կողմից միջուկային զենքի ստցումը»,-հայտարարել է Օբաման:
Համաձայնագրի ընդունումից հետո հաջորդ կարեւորագույն քայլն այն է, որ ԱՄՆ Կոնգրեսը քննարկի եւ ընդունի այն: Ինչպես նախօրեին հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, եթե կոնգրեսականները փակուղի մտցնեն համաձայնագիրը, ապա «վեցյակի» ջանքերը իզուր կլինեն:
«Եթե Կոնգրեսը «սպանի» այդ համաձայնագիրը, ապա չեն լինի ստուգումներ Իրանի միջուկային կառույցներում, չեն լինի պատժամիջոցներ ընդդեմ Իրանի եւ չեն լինի նոր բանակցություններ», ասել է պետքարտուղարը: