Իրանի հետ համաձայնագիրն աշխարհը զերծ կպահի Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումից. Ենս Ստոլտենբերգ
International newsԻրանի միջուկային ծրագրի շուրջը համաձայնագիրը, որը ձեռք բերվեց Իրանի եւ «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշատական անդամներ եւ Գերմանիա) բանակցություններում եւ հուլիսի 20-ին հավանության արժանացավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բանաձեւով, լավագույն միջոցն Է այն բանի համար, որպեսզի թույլ չտրվի, որ Իսլամական Հանրապետությունում միջուկային զենք հայտնվի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Մեծ Բրիտանիայի BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիային տված հարցազրույցի ժամանակ այս կարծիքն Է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Այդ գործարքն ամենալավ հնարավոր միջոցն Է, որը մենք ունենք, որպեսզի թույլ չտանք, որ Իրանում միջուկային զենք հայտնվի: Դա կարեւոր Է մեզ բոլորիս համար, ՆԱՏՕ-ի բոլոր դաշակիցների համար»,- ասել Է նա: «Ես ողջունում եմ գործարքը եւ այն համարում են կարեւոր, որովհետեւ այլընտրանքը կլիներ պարզապես հետեւել Իրանում այն իրադրության զարգացմանը, թե նա ինչպես Է ավելի ու ավելի մոտենում այն բանին, որպեսզի ատմային ռումբ կամ միջուկային զենք ստեղծի»,- հավելել Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների կողմից հուլիսի 20-ին միաձայն ընդունված բանաձեւին համապատասխան՝ Իրանի նկատմամբ բոլոր միջազգային պատժամիջոցները 10 տարի հետո չեղյալ կհայտարարվեն՝ պայմանով, որ երկրի իշխանությունները սկսեն կատարել ընթացիկ տարվա հունիս – հուլիսին Վիեննայում կայացած երկարատեւ բանակցությոնների արդյունքներով «վեցյակի» հետ ձեռք բերված համաձայնությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: