Սանկտ Պետերբուրգից նոր ավիաչվերթեր են բացել դեպի Թբիլիսի
International news«Ուրալյան ավիագծեր» ավիաընկերությունը ձեռնամուխ Է եղել «Պուլկովո» օդանավակայանից (Սանկտ Պետերբուրգ) Թբիլիսի ամենշաբաթյա ուղիղ չվերթերի կատարմանը, հաղորդել Է «Հյուսիսային մայրաքաղաքի օդային դարպասներ» սահմանանփակ պատարսխանատվությամբ ընկերությունը («Պուլկովո» օդանավակայանի կառավարող ընկերություն):
Թռիչքները կատարվում են հուլիսի 20-ից եւ կտեւեն մինչեւ 2015 թվականի հոկտեմբերի վերջը: Երթուղում օգտավործվում են A320 արդի օդանավեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մինչեւ սեպտեմբերի 28-ն «Ուրալյան ավիագծերի» չվերթերով Սանկտ Պետերբուրգից Վրաստանի մայրաքաղաք կարելի Է մեկնել երկուշաբթի օրերին, հետադարձ՝ երեքշաբթի օրերին: Հոկտեմբերի 6-ից թռիչքները կկատարվեն համապատասխանաբար երեքշաբթի եւ չորեքշաբթի օրերին»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Սանկտ Պետերբուրգի եւ Թբիլիսիի միջեւ կանոնավոր ավիահաղորդակցությունը վերականգնվել Է 2015 թվականի ապրիլին՝ յոթնամյա ընդմիջումից հետո: Կանոնավոր չվերթերի կատարմանը ձեռնամուխ Է եղել Georgian Airways-ը:
Հուլիսի 10-ին «Ուրալյան ավիագծերը» կատարել Է առաջին թռիչքը Մոսկվայից Բաթում: Չվերթերը կատարվում են երկուշաբթի եւ ուրբաթ օրերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: