Դոնալդ Թրամպն առաջ Է անցել հանրապետականներից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի մյուս հավակնորդներից
International newsԱմերիկացի ձեռնարկիչ-միլիարդատեր Դոնալդ Թրամպը կտրուկ առաջ Է անցել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդների թվում: Այս մասին են վկայում հասարակական կարծիքի նոր հարցման՝ հուլիսի 20-ին հրապարակված արդյունքները, որը կատարել են The Washington Post թերթը եւ ABC հեռուստաընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այդ տվյալներին համապատասխան՝ ներկայումս Թրամպի օգտին պատրաստ Է քվեարկելու ԱՄՆ-ի քաղաքացիների 24 տոկոսը: Թրամպից հետո մեծ տարբերությամբ գալիս Է Վիսկոնսինի նահանգապետ Սքոտ Ուոքերը (13 տոկոս): Առջատարների եռյակը եզրափակում Է Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը (12 տոկոս):
Մինչդեռ, դեմոկրատների մոտ անվերապահ ֆավորիտ Է մնում Հիլարի Քլինթոնը (68 տոկոս): Երկրորդ տեղում Է Վերմոնտից սենատոր Բեռնի Սանդերսը, որը պաշտոնապես համարվում Է ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարի պաշտոնի անկախ հավակնորդ (16 տոկոս), երրորդ տեղում Է Վիրջինիայից նախկին սենատոր Ջիմ Ուեբը (5 տոկոս): Նրան հետեւում են Մերիլենդի եւ Ռոդ Այլենդի նախկին նահանգապետեր Մարտին Օ’Մելին (2 տոկոս) եւ Լինկոլն Չեֆին (1 տոկոս):
Այս սոցիոլոգիական հետազոտությունը կատարվել Է հուլիսի 16 – 19-ը պատահական ընտրանքի մեթոդով ԱՄՆ-ի 1002 չափահաս քաղաքացիների շրջանում՝ հեռախոսով: Արդյունքներում սխալանքի բաժինը կազմում Է պլյուս-մինում 3,5 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: