Սիրիական բանակը Դամասկոսի մոտ ահաբեկչական խմբավորման ղեկավարների թաքստոց է ոչնչացրել
International newsՍիրիական բանակը հուլիսի 21-ին ահաբեկչական խմբավորման ղեկավարների թաքստոց է ոչնչացրել Դամասկոսի մերձակայքում գտնվող Ջոբար շրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բանակի ստորաբաժանումներից մեկը Հասաքեում առաջընթաց է գրանցել «Իսլամական պետության» դեմ իրականացրած ռազմական գործողություննե րում: Արդյունքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել:
Նախօրդ օրը և հուլիսի 21-ի առավոտյան Դարաայում ահաբեկչական ծայրահեղական խմբավորումները լուրջ կորուստներ են կրել: Սպանված ահաբեկիչների մեծամասնությունը «Ջաբհա ան Նուսրա» խմբավորումներից են: Դարաայի հյուսիս-արևելքում բանակի ստորաբաժանումներից մեկը «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման մի ամբողջ խմբավորում է ոչնաչցրել, այդ թվում նրանց ղեկավարին:
Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: