«Իսլամական պետության» ահաբեկիչներն Իրաքի հյուսիսում գերի են վերցել իրաքցի փախստականների 35 ընտանիքների: Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել նրանց Թիքրիթ քաղաք վերադառնալու ճանապարհին:
Գերի ընկածների թվում կանայք, երեխաներ ու ծերեր կան: Նրանց տարել են Համրինի շրջան, և դեռ տեղեկություններ չկան նրանց ճակատագրի մասին:
Իրաքի անվտանգության ուժերը տեղեկացրել են, որ իրաքյան անվտանգության ուժերի 3 անդամներ զոհվել, ևս 8-ը վիրավորվել ենէ մահապարտ-ահաբեկչի իրականցրած պայթյունից Բաղդադի հյուսիսում գտնվող Տարիմա շրջանում:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական&nb sp;խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ: