Իտալիան պետք է ճանաչի նույնասեռական միությունները. ՄԻԵԴ
International newsԻտալիան պետք է ճանաչի նույնասեռականնների միությունները: Համապատասխան որոշումն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ), որի կարծիքով, Ապենիններում խախտում են ընտանեկան եւ անձնական կյանքը հարգելու իրավունքը, քանի որ նույնասեռական զույգերն այստեղ մինչեւ հիմա իրավականորեն չեն ճանաչվել:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ՄԻԵԴ-ն այսպիսի որոշում է կայացրել նույնասեռական երեք զույգի դիմումից հետո՝ վճռելով, որ նրանց իրավունքները խախտվում են: Դատարանը նշել է, որ նույնասեռական զույգերն «իրենց հարաբերությունների ճանաչման եւ պաշտպանության նույնպիսի իրավունք ունեն, ինչպես եւ հետերոսեքսուալ զույգերը»:
«Այդ պատճառով Իտալիան, ինչպես նաեւ Մարդու իրացունքների եւ հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիան վավերացրած մյուս պետությունները պետք է հարգեն ճանաչում ստանալու նրանց իրավունքը, որը, ըստ էության, հավասարվում է ամուսնությանը»,- ՄԻԵԴ-ի որոշումից մեջբերում է կատարում Agi գործակալությունը:
Ամեն դեպքում, Ստրասբուրգի դատարանի այս որոշումը վերջնական չէ եւ առաջիկա երեք ամիսների ընթացքում կարող է բողոքարկվել Իտալիայի կողմից: