Թրամպը նախագահական արշավի գծով մրցակցին ապուշ Է անվանել
International newsԱմերիկացի բազմամիլիարդատեր Դոնալդ Թրամպը, որը հավակնում Է ԱՄՆ-ի նխագահի պաշտոնին, նախընտրական արշավի գծով իր մրցակից, Հարավային Կարոլինայից սենատոր Լինդսի Գրեմին «ապուշ» Է անվանել եւ հայտնել նրա անձնական հեռախոսահամարը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է Huffington Post-ը:
Ելույթ ունենալով Հարավային Կարոլինայում՝ Թրամպը հայտարարել Է, որ լսել Է, թե ինչպես Է Գրեմն իրեն «տխմար» անվանել վերջերս կայացած հարցազրույցի ժամանակ: Միլիարդատերը պատմել Է, որ մի քանի տարի առաջ Գրեմը զանգահարել Է իրեն եւ խնդրել Fox News հեռուստաալիքի եթերում իր անունը հիշատակել դրական ձեւով՝ դրա համար թողնելով իր հեռախոսահամարը:
Թրամպը հրապարակել Է հեռախոսի համարը եւ հավաքվածներին առաջարկել զանգահարել Գրեմին: Ավելի ուշ սենատորի գրասենյակում հավաստել են, որ այդ համարն իրոք պատկանում Է նրան:
The Washington Post-ի եւ ABC հեռուստաընկերության հարցման տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են հուլիսի 21-ին, Թրամպը շարունակում Է պահպանել առաջին տեղը նախագահի պաշտոոնին հավակնող հանրապետականների թվում: Նրան հետեւում Է Ջեբ Բուշը: Ընդամենը Հանրապետական կուսակցությունից նախագահական աշավ Է մտել 15 մարդ: