Մեծ Բրիտանիայում վիրաբուժներն առաջին անգամ արհեստական աչքի փոխպատվաստման վիրահատություն են կատարել
International newsՄեծ Բրիտանիայում Մանչեստրի աչքի վիրաբուժության թագավորական կլինիկայի բժիշկներն առաջին անգամ իրականացրել են բիոնական աչքի պրոթեզի փոխատվաստում տեսողության խանգարում ունեցող հիվանդին, հաղորդել Է BBC-ն:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, առաջին հիվանդը, որին տեխնոլոգիաներն օգնել են հաղթելու ծերունական կուրությունը, դարձել Է ութսունամյա բրիտանացի Ռեյ Ֆլինը: Աչքի պրոթեզի փոխպատվաստման վիրահատությունը տեւել Է չորս ժամ: Այժմ Ֆլինը գտնվում Է բժիշկների հսկողության տակ, որոնք նշում են հիվանդի տեսողության արագ վերականգնումը:
Բիոնական փոխպատվաստը տեսողական տեղեկատվություն Է ստանում փոքրաչափ խցիկից, որը ներսարքված Է հատուկ ակոնցի մեջ: Պրոթեզը «պատկերը» կոնվերտում Է մի շարք Էլեկտրական իմպուլսների, որոնք անհաղորդալար կապուղիով տեղեկատվությունը հաղորդում են ցանցաթաղանթին ամրացված Էլեկտրոդներին, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: