Թուրքիայում Twitter-ն արգելափակվել է
International newsԹուրքիայի տարածքում հուլիսի 22-ի առավոտվանից օգտատերերը չեն կարողանում մուտք գործել Twitter-ի իրենց էջեր: Որոշ օգտատերերի հաջողվել է սոցցանց մուտք գործել միայն պրոքսի կայքերով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի հեռահաղորդակցության նախարարությունն այդ մասին Sozcu թերթի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ իրենք տեղյակ չեն արգելափակումից` նշելով, որ հնարավոր է` դա արվել է ինտերնետ ապահովողների միության կողմից:
Թերթը գրում է, որ Reuters-ի հետ զրույցում բարձրաստիճան մի թուրք պաշտոնյա հայտնել է, որ Թուրքիայի տարածքում Twitter-ն արգելափակվել է դատարանի որոշմամբ` Ուրֆա նահանգի Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո, ինչի հետեւանքով 32 մարդ զոհվել, 100-ից ավելի մարդ էլ վիրավորվել էր: