Իրանահայերը ողջունել են Իրանի եւ «վեցյակի» միջեւ կնքված համաձայնությունը
International newsՈղջունելով Իրանի եւ «վեցյակի« միջեւ կնքված համաձայնությունն ու այդ ճանապարհին Իրանի բանագնացների ձեռքբերումներն ու հաջողությունը՝ Թեհրանի Հայոց թեմի Թեմական խորհուրդն առանձին շնորհակալական ուղերձներ է հղել երկրի հոգեւոր առաջնորդ Խամենիին, Նախագահ Հասան Ռոհանիին եւ արտաքին գործերի նախարար Մոհամ մադ Զարիֆին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ալիք»-ը, Խամենեիին հղված ուղերձում մասնավորապես ասված է. «Հպարտության խորը զգացումով շնորհավորում ենք մեր բանագնացների գրանցած բարձր հաջողությունը: Ձեռքբերում, որն իրականություն դարձավ Ձերդ բարձր հովանավորության եւ խոհեմության շնորհիվ»: