Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը 70 մլն ֆունտ արժողությամբ 200կգ կոկաին է առգրավել
International newsՄեծ Բրիտանիայի ոստիկանությունը մոտ 70 մլն ֆունտ արժողությամբ 200 կգ կոկաին է հայտնաբերել Էսեքս դքսությունում գտնվող ավտոմեքենայում, հաղորդվում է Լոնդոնյան ոստիկանության կայքում:
«Մենք առգրավել ենք կոկաինի խոշոր խմբաքանակ, որն, ըստ մեզ, իրավախախտներին կբերեր մոտ 70 մլն ֆունտ գումար, եթե դրանք հասնեին փողոցներ, ինչպես որ պլանավորվում էր», -հայտարարել է Հատուկ հետախուզության բաժնի (SIS) ներկայացուցիչ Էնդի Ուայթվուդը:
Առգրավված թմրանյութը Էսեքսից տեղափոխում էր տաքսու վարորդը, որին ոստիկանությունը կանգնեցրել էր ստուգման համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»