Yerevan, 29.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Աշխարհի 15 ամենահարուստ ընտանիքները (լուսանկարներ)

Blognews.am-ը գրում է.

Credit Suisse-ն ուսումնասիրել է խոշոր ընտանեկան բիզնեսներն ու ավելի քան 900 նման ընտանեկան ձեռնարկությունների ուսումնասիրության արդյունքում (որոնց կապիտալը գերազանցում է 1 միլիարդ դոլարը, ու բաժնետոմսերի առնվազն 20 տոկոսը պատկանում է կոնկրետ ընտանիքի) պարզել 15 ամենահարուստ ընտանիքների ցանկը։

15. Գոուների ընտանիք

Семья Гоу

Ընկերությունը — Foxconn

Ոլորտը — տեղեկատվական տեխնոլոգիաներ

Երկիրը — Թայվան

Շուկայական կապիտալիզացիան — 49 մլրդ դոլար

 

Foxconn ընկերության պաշտոնական անվանումը «Hon Hai Precision» է, և այն արտադրում է էլեկտրոնային դետալներ ու մասեր այնպիսի գիգանտների համար, ինչպիսիք են Apple, Dell, Microsoft, Hewlett-Packard և այլ ընկերությունները։ Ընկերությունը հիմնադրել է Թերի Գոուն։ 2012 թվականին հնչեղ սկանդալ եղավ, երբ New York Times-ի անցկացրած լրագրողական հետաքննության արդյունքում պարզվեց, որ Foxconn ընկերության գործարաններում բանվորներն աշխատում են անմարդկային պայմաններում, ու նրանց շարքերում առկա է ինքնասպանությունների խիստ բարձր ցուցանիշ։

14. Կվոկիների ընտանիք

Братья КвокиԸնկերությունը — Sun Hung Kai Properties

Ոլորտը — ֆինանսներ

Երկիրը — Հոնգկոնգ

Շուկայական կապիտալիզացիան — 49 մլրդ դոլար

Կվոկի եղբայրները դարձել են միլիարդատեր շնորհիվ շինարարական ընկերության, որը հիմնել էր դեռ նրանց հայրը՝ Կվոկ Տակ Սենգը։ Վերջին շրջանում ընտանեկան աս կլանի հետ շատ սկանդալներ են լինում։

Ուոլտեր Կվոկը լքեց ընտանեկան բիզնեսը, երբ խոշոր կոնֆլիկտ ունեցավ իր եղբայրների՝ Թոմասի ու Ռեյմոնդի հետ։ Հետագայում կոռուպցիոն սկանդալի պատճառով հրաժարական տվեց նաև Թոմասը. նրան մեղավոր ճանաչեցին հոնգկոնգյան չինովնիկներին կաշառելու մեջ, և այժմ ընկերության ղեկավարությունը գտնվում է Ռեյմոնդի ձեռքում։ Նրա որդիները՝ Էդվարդն ու Ադամը, աշխատում են ընտանեկան բիզնեսում ու բարձր պաշտոններ են զբաղեցնում, իսկ ընկերության գլխավոր բաժնետերը Սիու Հինգ Կվոկն է՝ Կվոկ եղբայրների մայրը։ Արդյունքում նա կարողացավ հաշտեցնել եղբայրներին ու 2008-2011 թվականներին գլխավորեց ընկերությունը։

13. Մակկեսոնների ընտանիք

Ընկերությունը — McKesson

Ոլորտը — առողջապահություն, դեղերի արտադրություն

Երկիրը — ԱՄՆ

Շուկայական կապիտալիզացիան — 55 մլրդ դոլար

Ընկերությունը հիմնել են Ջոն Մակեսոնն ու Չարլզ Օլկոտտը հեռավոր 1833 թվականին։ Այսօրվա դրությամբ այն հանդիսանում է ամերիկյան խոշորագույն ընկերություններից մեկն ու առաջատարն է դեղորայքի արտադրության և իրացման ոլորտում, ինչպես նաև առողջապահության համակարգում բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Առ այսօր ընկերության բաժնետոմսերի զգալի մասը պատկանում է Ջոն Մակեսոնի ժառանգներին։

12. Սոների ընտանիք

Ընկերությունը — SoftBank

Ոլորտը — հեռուստահաղորդակցություն

Երկիրը — Ճապոնիա

Շուկայական կապիտալիզացիան — 72 մլրդ դոլար

Ընկերության հիմնադիր Մասայոշի Սոնը համարվում է Ճապոնիայի երկրորդ ամենահարուստ մարդը՝ շնորհիվ իր հսկայական հեռուստահաղորդակցման ընկերության, որը նա հիմնել է 981 թվականին։ Բացի բջջային հեռախոսներով, համացանցով ու էլեկտրոնային հաղորդակցությամբ զբաղվող բաժանմունքներից՝ ընկերությունը հանդիսանում է Sprint ընկերության բաժնետոմսերի 80, իսկ Alibaba ընկերության 32 տոկոսների սեփականատերը։ Խոսում են, որ Սոնը պատրաստվում է հանգստի անցնել ու իրեն փոխարինող է պատրաստում։

11. Թաթաների ընտանիք

Ընկերությունը — Tata Consultancy Services

Ոլորտը — տեղեկատվական տեխնոլոգիաներ

Երկիրը — Հնդկաստան

Շուկայական կապիտալիզացիան — 80 մլրդ դոլար

Tata Consultancy Services, ինչպես շատ այլ ընկերություններ հանդիսանում են Tata Group գիգանտի դուստր ձեռնարկություններից մեկն ու կառավարվում Tata Sons-ի կողմից։ Նրանց պաշտոնական կայքում նշվում է, որ բաժնետոմսերի 66 տոկոսը պատկանում է տարբեր բարեգործական հիմնադրամների, որոնք վերահսկվում են Թաթա ընտանիքի կողմից։ Ընկերությունը հիմնադրվել է 1868 թվականին Ջամսեթջի Թաթայի կողմից։

10. Նայթերի ընտանիք

Фил и Трэвис НайтԸնկերությունը — Nike

Ոլորտը — երկարաժամկետ օգտագործման սպառողական ապրանքներ

Երկիրը — ԱՄՆ

Շուկայական կապիտալիզացիան — 88,2 մլրդ դոլար

Ֆիլ Նայթը հանդիսանում է հռչակավոր Nike ընկերության դեմքը 1964 թվականից։ Այս տարվա հունիսին նա հայտարարեց, որ ընկերության կառավարումը 2016 թվականից հանձնելու է որդուն՝ Տրեվիսին։

9. Քինդերների ընտանիք

Ричард и Нэнси КиндерԸնկերությունը — Kinder Morgan

Ոլորտը — էներգետիկա

Երկիրը — ԱՄՆ

Շուկայական կապիտալիզացիան — 90 մլդ դոլար

Enron ընկերությունից հեռանալուց հետո Ռիչարդ Քինդերը 1997 թվականին հիմնեց սեփական ընկերությունը՝ Kinder Morgan, որն այսօր հանդիսանում է 4-րդ ամենախոշոր էներգետիկ ընկերությունն ԱՄՆ-ում։ Քինդերն ու նրա կինը՝ Նենսին, հանդիսանում են Հյուսթոնի գլխավոր բարեգործները և ղեկավարում են Kinder Foundation հիմնադրամը։

8. Պիխ-Պորշեների ընտանիք

Ընկերությունը — Volkswagen

Ոլորտը — երկարաժամկետ օգտագործման սպառողական ապրանքներ

Երկիրը — Գերմանիա

Շուկայական կապիտալիզացիան — 120 մլդ դոլար

Պիխ-Պորշեների կլանի անդամները հանդիսանում են Volkswagen բաժնետոմսերի գլխավոր փաթեթի սեփականատերերը Porsche Automobile Holding հոլդինգային ընկերության միջոցով։ Նրանց նախնին՝ Ֆերդինանդ Պորշեն, հիմնադրել էր այդ ընկերությունն ու հանդիսանում էր նացիստական կուսակցության անդամ։ Առաջին Volkswagen-ը հավաքվել է հատուկ Ադոլֆ Հիտլերի համար, իսկ այժմ ընկերության ղեկավարությունում ներառված են այս ընտանիքի առնվազն 5 անդամներ։ Volkswagen-ին են պատկանում այնպիսի հայտնի բրենդեր, ինչպիսիք են Porsche-ն, Audi-ն ու Bentley-ն։

7. Լիերի ընտանիք

Семья ЛиԸնկերությունը — Samsung Electronics

Ոլորտը — տեղեկատվական տեխնոլոգիաներ

Երկիրը — Հարավային Կորեա

Շուկայական կապիտալիզացիան — 174 մլրդ դոլար

Լի Կուն-Հին օգնեց հորը, որպեսզի նրա հիմնած Samsung Group ընկերությունը վերածվի միջազգային գիգանտի։ Նա գլխավորում է Samsung Electronics ընկերությունների խմբի կառավարման խորհուրդը, իսկ նրա որդին ու հավանական փոխարինողը՝ Ջեյ Լին, հանդիսանում է ընկերությանը փոխնախագահը։ Ինչ վերաբերում է Լիի դստրերին՝ Բու Չհինին ու Սո Հյոնին, ապա նրանք ևս բարձր պաշտոններ են զբաղեցնում ընկերությունում։ 2014 թվականին դատարանը հրաժարվեց ընդունել մագնատի երեխաների դատական հայցը Լի Կուն-Հիի դեմ, որում անշնորհակալ զավակները մեղադրում էին, որ նա գողացել է իրենց բաժնետոմսերը։

6. Էլիսոնների ընտանիք

Ларри Эллисон с детьми - Меган и ДэвидомԸնկերությունը — Oracle

Ոլորտը — տեղեկատվական տեխնոլոգիաներ

Երկիրը — ԱՄՆ

Շուկայական կապիտալիզացիան — 192 մլդ դոլար

Լարրի Էլիսոնը մինչ այժմ զբաղեցնում է Oracle ընկերության կառավարման խորհրդի նախագահի, ինչպես նաև տեխնոլոգիաների գծով տնօրենի պաշտոնները, ինչի շնորհիվ նա ներկայումս երրորդ ամենահարուստ մարդն է ԱՄՆ-ում։ Անցած տարվա սեպտեմբերին Էլիսոնը թողեց ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, սակայն չնայած այն բանին, որ նրա երեխաները՝ Մեգանն ու Դեյվիդը, շարունակում են հանդիսանալ ընկերության բաժնեմասերի խոշոր փաթեթների սեփականատեր, քիչ հավանական է, որ նրանք կփոխարինեն իրենց հորը, որովհետև երկուսն էլ կինոպրոդյուսերներ են։

5. Լեմանների, Սիկուպիրների և Տելեսների ընտանիք

Ըներությունը — Anheuser-Busch InBev

Ոլորտը — սպառողական ապրանքներ

Երկիրը — Բելգիա

Շուկայական կապիտալիզացիան — 197 մլրդ դոլար

3G Capital ընկերությունը կանգնած է 2008 թվականին տեղ գտած խոշորագույն ձուլման որոշման հետևում, որի արդյունքում ծնվեց Anheuser-Busch InBev ընկերությունը։ Ներկայումս 3G-ի գլխավոր մենեջեր Խորխե Պաուլո Լեմանը հանդիսանում է Բրազիլիայի ամենահարուստ մարդն ու գարեջրագործական այս ընկերության գլխավոր բաժնետերը։ Նրա գործընկերները՝ Կարլոս Սիկուպիրան ու Մարսել Գերման Տելսը, ևս հանդիսանում են ընկերության խոշոր բաժնետերեր, և նրանք միասին հանդիսանում են բաժնետոմսերի 26 տոկոսի սեփականատերը։

4. Ցուկերբերգների ընտանիք

ЦукербергиԸնկերությունը — Facebook

Ոլորտը — տեղեկատվական տեխնոլոգիաներ

Երկիրը — ԱՄՆ

Շուկայական կապիտալիզացիան — 225 մլրդ դոլար

Մարկ Ցուկերբերգը հաջողությամբ ներդրել է իր ազգականներին Facebook-ի բիզնես կայսրության մեջ։ Նրա ավագ քույր Ռենդին աշխատում էր սոցցանցի մարկետինգի բաժնում, սակայն հետո հիմնեց սեփական ընկերությունը։ Բացի քրոջից, Մարկը, ի նշան սկզբնական փուլում ցուցաբերած ֆինանսական օգնության երախտագիտության, իր հորը նվիրել է Facebook-ի երկու միլիոն բաժնետոմս։

3. Ուոլտոնների ընտանիք

Ընկերությունը — Walmart

Ոլորտը — սպառողական ապրանքներ

Երկիրը — ԱՄՆ

Շուկայական կապիտալիզացիան — 241 մլրդ դոլար

Ուոլտոնների ընտանիքը, որը հանդիսանում է Walmart ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսի սեփականատերը, այսօր կարող է պարծենալ, որ այդ ընտանիքի 5 անդամներ հանդիսացել են աշխարհի ամենահարուստ մարդկանցից։ Ռոբ և Ջիմ եղբայրներն աշխատում են տնօրենների խորհրդում՝ իրենց Էլիս քրոջ ու հարս Քրիստիի հետ։

Այս չորսի ընդհանուր կարողությունը կազմում է մոտ 35 միլիարդ դոլար։ Էնն Ուոլտոնի զարմուհիներ Կրենկե և Նենսի Ուոլտոնները ևս միլիարդատերեր են՝ շնորհիվ իրենց բաժնեմասերի։ Այս տարվա հունիսին Ռոբ Ուոլտոնին կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում փոխարինեց նրա փեսան՝ Գրեգորի Փեները։

2. Հոֆման-Օէրիների ընտանիք

Ընկերությունը — Roche

Ոլորտը — առողջապահություն, դեղագործություն

Երկիրը – Շվեյցարիա

Շուկայական կապիտալիզացիան — 254 մլրդ դոլար

Ֆրից Հոֆմանն ու իր կինը տարիներ առաջ հիմնեցին մի ընկերություն, որը զբաղվում էր հազի դեմ օշարակի արտադրությամբ, իսկ այսօր այդ ընկերությունը հանդիսանում է հակաքաղցկեղային լավագույն դեղամիջոցներ արտադրող դեղագործական գիգանտ։ Հոֆմանի ժառանգներն առ այսօր հանդիսանում են ընկերության բաժնետոմսերի առնվազն կեսի սեփականատերը, ու Հոֆման-Օէրի ընտանիքում այսօր առնվազն 8 միլիարդատերներ կան, այդ թվում՝ Անդրեաս Օէրին ու Անդրե Հոֆմանը, ովքեր մտնում են ընկերության տնօրենների խորհրդի կազմի մեջ։

1. Սանդոզների ընտանիք

Ընկերությունը — Novartis

Ոլորտը — առողջապահություն, դեղագործություն

Երկիրը — Շվեյցարիա

Շուկայական կապիտալիզացիան — 279 մլրդ դոլար

Novartis-ն աշխարհի խոշորագույն դեղագործական ընկերություններից մեկն է, որը ստեղծվել է 1996 թվականին Sandoz և Ciba-Geigy ընկերությունների ձուլման արդյունքում։ Ներկայումս Էդուարդ Սանդոզի ժառանգները, ովքեր հիմնել էին ընկերությունը 1886 թվականին, հանդիսանում են Novartis ընկերության բաժնետոմսերի խոշոր փաթեթի սեփականատեր։ Sandoz Family Foundation-ը հանդիսանում է այս դեղագործական գիգանտի ոշորագույն բաժնետերը, իսկ դրա նախագահ Պյեր Լանդոլտը մտնում է Novartis-ի տնօրենների խորհրդի կազմի մեջ։

A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Competition