Թուրք ոստիկանների սպանության պատասխանատվությունը ստանձնել է PKK-ն
International newsԹուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) ստանձնել է Շանլըուրֆա նահանգի Ջեյլանփընար գավառում երկու ոստիկանի սպանությունը:
Այս մասին տեղեկացնում է Սթուրքական HaberTurk լրատվականը:
PKK-ի Սիրիայի զինված թևը համարվող «Ժողովրդի պաշտպանության ուժեր»-ին մոտ կանգնած աղբյուրը հաստատել է, որ թուրք 24-ամյա Ֆեյազ Յումուշաքի և 25-ամյա Օքան Ուչարի սպանությունն իրականացվել է քուրդ զինյալների կողմից՝ ի պատասխան Սուրուչում հուլիսի 20-ին տեղի ունեցած ահաբեկչության, որի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել` ավելի քան 100 մարդ: Այդ ահաբեկչական գործողության համար թուրքաբնակ քրդերը պատասխանատու են համարում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարությանը, և մեղադրում իշխանություններին ԻՊ-ին խրախուսելու մեջ: