Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնացը մտահոգված է Զաբադանիի բնակիչների համար
International newsՍիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրանիր մտահոգությունն է հայտնել Զաբադանիի շրջակայքում ընթացող հարձակումներից բնակիչների տուժելու համար: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Ստեֆան դե Միստու րան նշել է, որ սիրիական բանակի կողմից Զաբադանիի ռմբակոծության հետևանքով մեծ թվով բնակիչներ են տուժել:
Սիրիական օդային ուժերը ռմբակոծել են զինյալների դիրքերը Զաբադանիի շրջաններում և շրջակա տարածքներում, իսկ ընդդիմության զինյալները նրանց հարվածներին պատասխանել են Իդլիբ քաղաքի մերձակայքում գտնվող երկու գյուղերի ուղղությամբ հրթիռներ ու հրասանդներ արձակելով: Նա նաև ավելացրել է, որ «Ջեյշ ալ Ֆաթ» խմբավորումը հարձակվել է Ֆաուա և Քաֆրայա գյուղերի վրա, որտեղ մեծ թվով բնակիչներ շրջափակման մեջ են:
«Երկու դեպքում էլ բնակիչները շրջափակված են ողբերգական կերպով»,- նշել է նա:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ սիրիական բանակը Զաբադանիի շրջանում հուլիսի 22-ին ահաբեկչական կազմակերպություններին պատկանող 70 մետր երկարությամբ թունել է ոչնչացրել: Թունելը ձգվում էր Զաբադանիի դաշտավայրից դեպի Մդայա տարածք: