Եգիպտոսում զբոսանավի վթարի հետևանքով շուրջ 20 մարդ է խեղդվել
International newsԵգիպտոսում շուրջ 20 մարդ է խեղդվել Եգիպտոսի հարավում զբոսանավի վթարի հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել Գիզայի Ուարակ շրջանում՝ Նեղոս գետի վրա: Տեղեկություններ են հաղորդվում, որ նավի վրա շուրջ 70 մարդ է եղել: Ուղևորատար նավը բախվել է բեռնատար նավի:
Եգիպտոսի անվտանգության աղբյուրների տեղեկացմամբ՝ Եգիպտոսի ոստիկանությունը ձերբակալել է զբոսանավի սեփականատիրոջը: Որոշ ուղևորների հաջողվել է փրկել, նրանց օգնություն է ցուցաբերվել:
Ոստիկանությունն աշխատանքներ է տանում պարզելու դեպքի հանգամանքները: